Հրդեհ Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցում
Հոկտեմբերի 18-ին, ժամը 12:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խարբերդի ամառանոցների Ձորի փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:47-ին, մարվել՝ 14:11-ին:
Այրվել են տան տանիքը՝ ամբողջությամբ (60 քմ) և կից խորդանոցում (60 քմ)՝ պարկերով կուտակած վառելափայտ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: