Կանադայում կարող են հանգիստ մարիխուանա ծխել՝ օրինականացվել է
Կանադան դարձավ աշխարհի երկրորդ և «Մեծ յոթնյակի» առաջին պետությունը, որն ամբողջությամբ օրինականացրեց մարիխուանայի օգտագործումը: Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru կայքից։
Այսուհետ Կանադայի չափահաս քաղաքացիները կարող են գնել, վաճառել, օգտագործել ու նույնիսկ աճեցնել մարիխուանա:
Սակայն կա մի նյուանս, պահել կարելի է 39 գրամից ոչ ավել, իսկ աճեցնել չորս թփից ոչ ավել մարիխուանա: Օրինագիծն ընդունվել է 52 կողմ, 29 դեմ ձայների հարաբերակցությամբ: