Նոր մանրամասներ՝ Կերչում տեղի ունեցած ահաբեկչությունից
Երեկ ամբողջ աշխարհը ցնցվեց Կերչում տեղի ունեցած ահաբեկչության դեպքից։ Ինչպես հայտնում է Ntv.ru կայքից, Կերչիի քոլեջի վրա հարձակվողի անձնական իրերում հայտնաբերվել է երկրորդ պայթուցիկ սարքը: Այն հնարավոր է եղել չեզոքացնել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 18-ամյա չորրորդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը Կերչի քոլեջում պայթյուն էր կազմակերպել և հրաձգություն, այնուհետև ինքնասպան եղել:
Ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհերի թիվը 19 է։