Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա»
Աշխարհի առաջնությունից հետո ավելի ընդգծվեց Նեյմարի՝ ֆուտբոլից բավականաչափ հեռու լինելու փաստը։ Երկրպագուներն ու սպորտային պարբերականները մի որոշ ժամանակով մի կողմ տարան Նեյմարին։
Վերջին օրերին ակտիվորեն խոսվում է այն մասին, որ «ՊՍԺ»-ն կհամաձայնի այս ամռանը վաճառել Նեյմարին, եթե իհարկե վճարեն 220 միլիոն եվրոյից ոչ պակաս գումար։
Հաղորդվում է, որ Նեյմարն իր փրկության միակ ելքն այս պահին տեսնում է «Բարսելոնա» վերադարձով, որտեղ Մեսսիի «հովանու» ներքո միգուցե նորից սկսի ծաղկել։
Իսկ այս պահին նա գտնվում է Կիլիան Մբապեի «հովանու» ներքո։