Ինձ «Յուվենտուս»-ից դուրս վռնդեցին. Գոնսալո Հիգուաին
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացված լավագույն տրանսֆերներից էր Գոնսալո Հիգուաինի «Միլան» տեղափոխությունը։
Պատճառը բոլորին հասկանալի էր․ Կրիշտիանու Ռոնալդուն եկավ «Յուվենտուս»։ Այս «փոխանակումից», սակայն, շահեցին երկու կողմերը։ Ինչպես հաղորդում են իտալական սպորտային պարբերականները, «Միլան»-ի հարձակվող Գոնսալո Հիգուաինը նշել է այն պատճառների մասին, որ հիմա ինքը միլանյան ակումբում է։
Հիգուաինը նշել է, որ «Յուվենտուս»-ի ղեկավարությունը թարմություն էր ուզում ակումբում ու արդյունքում իրեն վռնդեցին «Յուվենտուս»-ից։ Գոնսալոն նշել է նաև, որ անկախ ամեն ինչից, նա ոխ չի պահում «Յուվենտուս»-ի դեմ և մինչև ականջների ծայրը սիրահարված է «Միլան»-ին։
Ընդգծենք, որ Հիգուաինը «Միլան»-ում ցուցադրել է իր կարիերայի լավագույն մեկնարկը։