«Ժամանակ». Դավիթ Անանյանը ռեկորդ է խփում. Մարտի 1-ի ակտիվ դերակատար Զավեն Նանյանի որդին՝ ՊԵԿ բաժնի պետ
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՊԵԿ-ում խայտառակ կադրային նշանակումները շարունակվում են։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ին ակտիվ դերակատարություն ունեցած և դրանից հետո գեներալի կոչում ստացած ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության վարչության պետ, ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանի որդին՝ Արմեն Նանյանը, օրերս նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի օպերատիվ տեսչական բաժնի պետ։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հավանաբար որոշել է խփել բոլոր ռեկորդները՝ հեղափոխությունից հետո նոր Հայաստանում համակարգ վերադարձնելով նախկին կոռուպցիոներներին, սկանդալներով ու արյունոտ իրադարձություններով անցածներին և նրանց բարեկամներին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում