ՀՀ կառավարությունն Ազգային ժողովում կներկայացնի Արտակ Զեյնալյանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովը նիստ կգումարի: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Զեյնալյանն այդ նիստում ներկայացված նախագծերի քննարկման ժամանակ կլինի ՀՀ կառավարության ներկայացուցիչը: