Կերչի ահաբեկչություն. զոհերի թիվ հասել է 18-ի, կրակոցներ արձակողն ինքնասպան է եղել (տեսանյութ)
ՌԴ քննչական կոմիտեն վերաորակավորել է Կորչի պոլիտենիկական քոլեջում տեղի ունեցած արտակարգ դեպքի քրեական գործի հոդվածը սպանության: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պոտրենկոն. հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Դիտարկելով հանցագործությունը՝ քննությունը նախնական տվյալներով ենթադրում է, որ այդ երիտասարդը կրակել է քոլեջում գտնվող մարդկանց ուղղությամբ, իսկ վերջում ինքնասպանություն է գործել: Դրանց հետ կապված՝ «Ահաբեկչական գործողություններ» (ՌԴ ՔՕ 205 հոդված) հոդվածով հարուցված քրեական գործը վերաորակավորվել է «Երկու և ավելի անձանց սպանություն՝ շատերի համար վտանգավոր եղանակով» (ՌԴ ՔՕ 105 հոդված, մաս 2) հոդվածով»,- ասել է նա:
Պետրենկոն հաղորդել է, որ 18-ամյա ուսանողը կրակահերթ է արձակել Կերչի քոլեջում, ապա նաև վերջ տվել իր կյանքին:
«Օպերատիվորեն պարզվել է երիտասարդի ինքնությունը, ով քոլեջ է մտել միջադեպից անմիջապես առաջ և որը, ինչպես երևում է տեսագրության մեջ, ձեռքում զենք է ունեցել: Պարզվել է՝ նա քոլեջի 4-րդ կուրսի ուսանող, 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է: Նրա դին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է քոլեջի տարածքում»,- հաղորդել է Պետրենկոն:
Նշենք, որ, նախնական տվյալներով, ահաբեկչության զոհ է դարձել 18 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ ևս: