Մարկոս Պիզելին դուրս է գրվել հիվանդանոցից
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի հետ, բարեբախտաբար, ամեն ինչ կարգին է, նա դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից:
«Մարկոսը դուրս է գրվել հիվանդանոցից և արդեն մեկնել է Ղազախստան, որտեղ ևս մեկ անգամ բուժզննում կանցնի»,- կարդում ենք էջում:
Հիշեցնենք, որ Մարկոսը վնասվածքը ստացել էր երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, Ազգերի լիգայի շրջանակներում Մակեդոնիայի ընտրանու դեմ կայացած հանդիպման ժամանակ: Մեր հավաքականն առավելության հասավ 4:0 հաշվով, իսկ ինքը՝ Մարկոսը, դարձավ առաջին գոլի հեղինակը: