Նոր մանրամասներ արաբ լրագրողի անհայտացումից․ նրան սպանել են
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը ապացույցներ է ձեռք բերել, որով հաստատվում է, որ ավելի վաղ անհետ կորած լրագրող Ջամալ Հաշոգիին սպանվել է: Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru կայքից։
Ապացույցները ձեռք են բերվել դեսպանատան տարածքը զննելու արդյունքում:
Հատուկ ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող սարքով դեսպանատան տարածքում փնտրել են արյան հետքեր: Թե ինչ ապացույցներ են հայտնաբերվել, դեռևս պաշտոնական որևէ հայտարարություն չի արվել։