«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացելԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի՝ Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը ստուգելու համար. ՍԱՏՄՀայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համարՍտավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
«Չտրվել սադրանքին, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին». «ՀայաՔվե»
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումԱլիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքիցԱվարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըԵրթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածքԿառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համարՀայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետԱյսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմի ԱնդրեասյանԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է Գազայում սովի սպառնալիքի մասինՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
«Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է ցեղասպանությունԱլիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. ՀայրապետյանԱսենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ ՓաշինյանՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
Քաղաքականություն

Փաշինյանին ձեռնտու չէ անդրադառնալ Միլսի հայտարարության ու ոչ հայանպաստ բանակցային գործընթացի մանրամասներին․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը համաձայն չէ այն մտքին, թե Ռիչարդ Միլսը հեռացող դեսպան է և դրա համար է Արցախի տարածքների փոխզիջման հետ կապված հայտարարություն արել։

Քաղաքագետը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ Միլսը կարող է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան լինել, բայց շարունակի մնալ պետքարտուղարության աշխատակից և այլ պաշտոններ զբաղեցնել։ Ըստ նրա՝ այս տեսակետը նույնիսկ չի քննարկվում, պարզապես Ռիչարդ Միլսը բացահայտեց Արցախյան հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցություններից որոշ դրվագներ։

«Միլսը բացահայտ նշեց, որ Հայաստանի իշխանությունները 1994 թվականից սկսած՝ բանակցություններ վարում են ՝ «տարածքներ խաղաղության դիմաց» կարգավիճակով։ Նա իր հայտարարությամբ ակնարկեց, որ բանակցային գործընթացն այդ կարգավիճակով խախտվել է․ բացահայտ նշեց, որ Երևանում նույնիսկ չեն էլ մտածում՝ Ադրբեջանին տարածք հանձնելու մասին, այն դեպքում, երբ դա էր բանակցությունների գլխավոր խնդիրը»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Նրա կարծիքով՝ նախկին դեսպանը նաև «մեսիջ» հղեց Հայաստանի բնակչությանը՝ թեթևացնելով վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի դերը, քանի որ բանակցությունների այս բովանդակության մասին Փաշինյանը մի օր պետք է հայտներ ժողովրդին։ Մինչդեռ Ռիչարդ Միլսը դա արեց նրա փոխարեն։ 

Քաղաքագետը նկատում է, որ Հայաստանի իշխանությունը, ի դեմ Նիկոլ Փաշինյանի՝ պետք է լուրջ արձագանքի այս հայտարարությանը, սակայն Գագիկ Համբարյանը չի կարծում, որ այս պահին նա կանի դա, քանի որ Փաշինյանն այլևս ոչ թե վարչապետ, այլ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է և պատրաստվում է ԱԺ արտահերթ ընտրությունների։

«Երկրում պետք է կազմակերպվեն արտահերթ ընտրություններ, իսկ այս նախընտրական փուլում որևէ մի ուժի ղեկավարի, այդ թվում նաև՝ Նիկոլ Փաշինյանին, ձեռնտու չէ առաջ մղել Արցախի հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների մանրամասները, որոնք այնքան էլ հայամետ ու հայանպաստ չեն»,- ընդգծեց Համբարյանը։

Նա նաև չի կիսում այն տեսակետը, թե Միլսն իր հայտարարությամբ ակնարկում էր այն մասին, որ նախկին իշխանությունները մինչ օրս խաբել են։ Հակառակը՝ Գագիկ Համբարյանի խոսքով՝ Միլսը նշել է, որ երբ 3 տարի առաջ եկավ Հայաստան, այստեղ չէին էլ ուզում խոսել տարածքներ հանձնելու մասին։

«Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները բացահայտ են գործել և ամերիկյան դիվանագետների հետ անդրկուլիսյան բանակցություններում ասել են, որ տարածքներ հանձնելու մասին խոսք չի լինելու»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե սա «մեսիջ» է արտաքին աշխարհին, որ Հայաստանը տարածքներ չի հանձնի, ապա քաղաքագետը չի կարծում, թե Միլսը Հայաստանի իշխանությունների անունից նման հայտարարություն կաներ։ 

«Եթե մենք տարածք չենք հանձնելու, ապա ճիշտ կլինի, որ այդ մասին հայտնի ո՛չ թե երրորդ երկրի դեմքը՝ Հայաստանում, այլ Հայաստանի իշխանությունները, ովքեր իրավասություններ ունեն Արցախի բանակցային գործընթացում»,- եզրափակեց քաղաքագետը՝ մեկ անգամ ևս կրկնելով իր այն տեսակետը, որ այս պահին Փաշինյանին ձեռնտու չէ անդրադառնալ Միլսի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում իր առաքելությունն ավարտող՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսը EVN Report-ին ասել է․

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել և պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին՝ հետագայում «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլևս որևէ աջակցություն չունի»։

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը