Էնպես չանեք, որ իմ նախկին մասնագիտության տերը խոսի. Հունան Պողոսյանը՝ Սյունիքում (տեսանյութ)
Հավատացե՛ք՝ ես ձեզանից մեկն եմ ու խնդրում եմ բոլորից, որ էնպես չանեք, որ իմ նախկին մասնագիտության տերը խոսի: Այդ մասին Սյունիք կատարած առաջին աշխատանքային այցի ընթացքում ասել է նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը:
«Ես եկել եմ աշխատելու՝ որպես մարզպետ, ես բոլորիդ իրոք սիրում եմ: Մարզի հետ կապված եմ եղել իմ նախկին աշխատանքային գործունեության ընթացքում, բայց, բարեբախտաբար, դուք այդ աշխատանքը չեք տեսել, որովհետև եղել եմ մի քիչ անտեսանելի և հիմնականում առնչվել է, այսպես կոչված, քրեածին հանցավոր միջավայրի թափթփուկներին»,- նշել է Պողոսյանը:
Մանրամասները՝ Զանգեզուր TV-ի ռեպորտաժում