Հայաստան-Մակեդոնիա՝ 4:0
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալեց Մակեդիոնայի ընտրանուն:
«Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց մերոնց հաղթանակով՝ 4:0 հաշվով:
Հանդիպման 12-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Մարկոս Պիզելին: Հայաստանի ընտրանին ևս երկու գոլ խփեց երկրորդ խաղակեսում:
67-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումն արդյունավետ իրացրեց հավաքական վերադարձած Յուրա Մովսիսյանը, 81-րդ րոպեին գոլ հեղինակեց Գևորգ Ղազարյանը, իսկ խաղավարտին Հենրիխ Մխիթարյանը հաշիվը դարձրեց 4:0:
Հանդիպման 90+3-րդ րոպեին հյուրերը մնացին տասը հոգով. երկրորդ դեղինը ստացավ և դաշտից հեռացվեց Էլմասը:
Նշենք, որ առաջին խաղակեսում վնասվածք ստացավ և փոխարինվեց Պիզելին: