ՀՀ նախագահն ընդունել է Փաշինյանի կառավարության հրաժարականը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը, ընդունել Կառավարության հրաժարականը»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: