Հրդեհ Մեծամորում. 38-ամյա տանտերը մահացել է
Հոկտեմբերի 16-ին, ժամը 15:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ թիվ 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:55-ին, մարվել՝ 17:15-ին:
Այրվել են բնակարանի պատշգամբը և խոհանոցը (մոտ 18 քմ):
Սեփականատեր Ն. Ա.-ն (ծնված 1980 թ.) պատահարի հետևանքով մահացել է: