«Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ». Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց
Րոպեներ առաջ հրաժարական տվեց թավշյա հեղափոխության առաջնորդը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Իմ հրաժարականից հետո ՀՀ նախագահը լուծարում է հառավարությունը, ինչից հետո 14 օրվա ընթացքում չի ընտրվում նոր վարչապետ եւ նշանակվում են նոր խորհրդարանական ընտրություններ»,-Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Շատերը հարց են հնչեցնում, որ եթե խորհրդարանական ուժերն այլ թեկնածու առաջարկեն, պատրա՞ստ են նման սցենարի: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հոկտեմբերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը պատրաստ է ցանկացած սցենարի:
Դիմելով ԱԺ նախկին մեծամասնություն հանդիսացող ուժին՝ ՀՀԿ-ին, Փաշինյանն ասաց.
«Այո՛, ձեզ քննադատել ենք ու քննադատում ենք, բայց դա չի նշանակում, որ թշնամի ենք փնտրում»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չնայած այս հրաժարականը ֆորմալ բնույթ է կրում, բայց պահը հուզիչ է, որովհետեւ մտնում ենք հեղափոխության նոր փուլ:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր իրեն սատարողերին և ներողություն հայցեց նրանցից, որոնց հույսերը չի արդարացրել:
Փաշինյանի խոսքը՝ տեսանյութում.