Իրականում կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար էլ չկա, ընդհակառակը՝ «պլանավորված» է ավելի մեծ կոռուպցիա. Հրանտ Բագրատյան
Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջապես ստացա 2019-ի կառավարության բյուջեի նախագիծը՝ ուղարկված ԱԺ։
Ի դեպ, ասում են, որ, հնարավոր է, որ ոչ մի բյուջեի նախագիծ էլ չի քննարկվելու՝ արտահերթ ընտրությունների պատճառով։ Դա, իհարկե, լավ է։ Այսպիսի բյուջե չի կարելի ընդունել։
Բայց ի՞նչ երաշխիք կա, նոր «ժողովրդական» խորհրդարանը ավելի «կատարյա» բյուջե չի ընդունելու։
Հիմա ամենակարևորը. նոր բյուջեի նախագծով նախատեսվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 22.2%-ից (2017թ) իջնել 22.1% (2018-ի կատարողականը կառավարությունը գնահատել 21.9% - այստեղ էլ ահռելի անկում կա 2018-ի առաջին 4 ամիսների նկատմամբ)։
Ուզում եմ նշել, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի իջեցումը գրեթե առանց բացառության վկայում է, որ իրականում կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար էլ չկա։
Ընդհակառակը՝ «պլանավորված» է ավելի մեծ կոռուպցիա։ Հուսով եմ Նիկոլ Փաշինյանը սա դիտմամբ չի արել։ Նա պետք է պատժի ֆիննախին սրա համար։
Շտապեք ընտրությունների հարգելիներս, այլապես ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա»։