Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը երեխայի են սպասում
Քենսինթտոնյան պալատը հայտարարություն է տարածել, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը երեխայի են սպասում:
Նրանց առաջնեկը լույս աշխարհ կգա 2019 թվականին և գահի հավակնորդների ցուցակում կլինի յոթերորդը: Երբ արքայադուստր Եվգենիայի հարսանյաց արարողությանը Մեգանը բավականին փակ զգեստով ներկայացավ, բոլորը սկսեցին քննարկել նրա հնարավոր հղիության վարկածը:
Հարսանյաց հանդեսի որոշ լուսանկարներում արդեն կարելի էր նկատել, որ Մեգան Մարքլը երեխայի է սպասում: