Ավստրալիայում ԱՄՆ դեսպանատան նամակներում կցված է եղել գիշերազգեստով կատու
Ավստրալիայում Ամերիկայի Միացյալ նահանգների դեսպանատունը զավեշտալի իրավիճակում է հայտնվել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Դեսպանատան աշխատակիցը դեսպանատան անունից պաշտոնական էլեկտրոնային նամակներ է ուղարկել, որին կցված է եղել գիշերազգեստ հագած կատվի նկար:
Դեսպանատունը միջադեպից հետո պաշտոնապես ներողություն է խնդրել բոլոր այն քաղաքացիներից, ովքեր նման էլեկտրոնային նամակներ են ստացել: