Հեղափոխական իրավիճակը տնտեսությանը հետ է տանում․ հիմա տնտեսությունը «կանգառի» վիճակում է․ ՊԵԿ նախագահ
Տնտեսական քաղաքականության ուրվագծային տեսլական դեռևս կառավարությունը հանրությանը հստակ չի ներկայացրել: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Նա նշեց, որ հեղափոխությունից հետո գրանցվել է 26-28 հազար աշխատող, բայց դրանով ո՛չ թե գործազրկությունն է նվազել, այլև, նրա խոսքով, զարթոնքային իրավիճակի հետ պայմանավորված, գործատուները սկսել են գրանցել իրենց աշխատողներին։
Չնայած դրան, նա չի կարծում, թե դա կարող է խթանել տնտեսության զարգացմանը, քանի որ հարկային փոփոխությունների հետ կապված հստակ նախագիծը դեռ չի ներկայացվել:
«Այս պարագայում տնտեսությունը կանգառ է վերցրել և, եթե մենք առաջիկայում իմ ասած տեսլականը կամ հարկային փոփոխությունները՝ փաստաթղթի տեսքով, չներկայացնենք հանրությանը, ես նույնիսկ կասկած ունեմ, որ տնտեսական աճը ոչ միայն կկանգնի, այև ռեգրեսի կգնա»,- ասաց նա:
Անանյանը նկատում է, որ անընդհատ հեղափոխական իրավիճակը տնտեսությանը ոչ թե խթանում, այլ հետ է տանում:
«Հիմա տնտեսությունը կանգառի վիճակում է»,- նշեց ՊԵԿ նախագահը: