Խայտառակություն է, բայց ունենք էն, ինչ ունենք․ Վանեցյանը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին (տեսանյութ)
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը խոսեց ֆուտբոլի վիճակի մասին։
Նա նկատեց, որ այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանում առկա է 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։
«Ունենք ընդամենը 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որոնց մեծամասնության որակական հատկանիշների վերաբերյալ ես և շատ մասնագետներ ունենք խիստ կասկածներ»,- ասաց Վանեցյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ում նկատի ունի:
«Հիմա որ անուններ տամ, կասեք՝ Վանեցյանն ասեց․․․ խայտառակություն է, բայց ունենք էն, ինչ ունենք»։
Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում