Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ինքը՝ Փամբուխչյանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ:
Շարունակում ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ամենակարևորը՝ սիրով»,- գրել է նա: