Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ։
Նշանակման հարցը կներկայացվի ՀՀ կառավարության՝ վաղվա նիստում։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հունան Պողոսյանին նշանակել ՀայաստանիՀանրապետությանՍյունիքի մարզպետ»,-նշված է նիստի օրակարգում:
Հիշեցնենք, որ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը տարիներ շարունակ բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ոստիկանությունում. ներկայում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալն է: