Թե ինչ եղավ հետո, երբ Արարատ Միրզոյանի մայրը թունավորվեց սև խավիարից
Թվում է՝ «չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ» արտահայտությունը մեր երկրում երբեք չի զիջի իր դիրքերը, որովհետև մեզանից շատերը, եթե ոչ ճնշող մեծամասնությունը, սիրում են ցուցամոլություն, սիրում են անբացատրելի ճոխությունները, ունեն միայնակ և անպաշտպան լինելու բարդույթներ, որոնք երբեմն ռեակցիայի մեջ են մտնում իրենց իրական հնարավորություններ հետ։
Դժվար է մոռանալ հեղափոխությունից հետո առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ դեպի Դուշանբե առաջին բորտով թռիչքը: Մարդիկ դա չեն մոռանա, որովհետև նշանակումից մի քանի օր հետո արդեն՝ Միրզոյանը լծվեց իր չիրականացած երազանքների իրականացման գործին։
Ասում են՝ եթե մանկության տարիներին հեծանիվ չես ունեցել, իսկ հասուն տարիքում ունես փառք, հնարավորություններ, փող, շատ փող ու էլի փող, միևնույնն է՝ դու մանկության տարիներին հեծանիվ չես ունեցել։ Այդպես է, պատկերավոր ասած, մանկության տարիներին հեծանիվ չունեցած Արարատ Միրզոյանի ճակատագիրը. նա այսօր, երբ ունի լայն հնարավորություններ, կարծես հայ ժողովրդից վրեժ է լուծում մանկության տարիներին հեծանիվ չունենալու համար։
Կայքերից մեկը տեղեկություն է տարածել այն մասին, որ մի քանի օր առաջ, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մայրիկը առողջական խնդիրներ է ունեցել, նրան սննդային թունավորմամբ տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։ Ականատեսները պատմել են, որ հիվանդանոցում եւ դրա շուրջ «հին ու բարի» ժամանակներն են հաստատվել։ Շենքը պաշարվել է պետական բազմաթիվ ավտոմքենաներով, «տոկի» են տվել բժիշկներին ու հիվանդանոցը խառնել իրար։ Անգամ նախարար Արսեն Թորոսյանն է խառնվել Արարատ Միրզոյանի մայրիկի բուժմանը։ Իսկ նա թունավորված է եղել սեւ խավիարից։
Գուցե լինեն մարդիկ, որ չհավատան լուրին, կամ ասեն՝ ճոխացրած է, բայց փոքր քաղաքում լուրերն այնքան շուտ են հասնում և արդեն առաջին փոխվարչապետի ճոխ գնումների և ճոխ ապրելակերպի մասին տեղեկություններովդ չես զարմացնի ոչ ոքի։ Ու ցավ ես ապրում, երբ հասկանում ես, որ երիտասարդության շնորհիվ իշխանության գալով՝ արարատմիրզոյանները մսխում են հենց այդ երիտասարդության ապագան։
Ի՞նչ պետք է տեսնեն նրանք, ի՞նչ պետք է ընդօրինակեն՝ ցուցամոլությո՞ւն, այո՛։