Կառավարությունը վաղը նիստ կգումարի
Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստն այս անգամ տեղի կունենա ոչ թե հինգշաբթի, ինչպես արվում է սովորաբար, այլ երեքշաբթի՝ հոկտեմբերի 16-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն կմեկնարկի ժամը 11:00-ին: