Կրակոցներ Տեխասում. կա 4 զոհ
Ամերիկայի միացյալ նահանգների Տեխաս նահանգում երեխայի ծննդյան տոնակատարության ժամանակ մեծահասակների վիճաբանությունն ավարտվել է հրաձգությամբ:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, Տաֆտ քաղաքում: Կրակոցները հնչել են մեկամյա երեխայի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպած միջոցառման ժամանակ: Արդյունքում չորս մարդ մահացել է, մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքներն ու մեղավորների ինքնությունը: