Երևանում Աթաթուրքի նկարով փողկապ են վաճառում (ֆոտո)
Լրագրող Անահիտ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել, որում երևում է փողկապ՝ Աթաթուրքի նկարով ու անվան գրությամբ: Բանն այն է, որ այդ փողկապը լրագրողը տեսել է Երևանում գործող թուրքական խանութում:
«Մեղք եմ գործել։ Ընդմիջմանն արագ անցա մոտակա խանութները՝ Աղասիին շապիկ գնելու, բայց ոչ մի տեղ ադեկվատ գնի ինձ անհրաժեշտ չափսի չգտա։ Ճարահատյալ մտա LC Waikiki Armenia, որ շապիկ նայեմ՝ իմ ուզած չափսի կար։ Բայց…. ես հիվանդ պատկերացում ունե՞մ, թե՞ դուք էք նույն անունը տեսնում փողկապի վրա։
Հ․Գ․ բերել եմ օֆիս, որ նկարեմ ու հետ հանձնեմ»,- գրել է Մինասյանը։