Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

Նոր Հայաստանին նոր կադրեր են անհրաժեշտ (ֆոտո)

Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանձնարարականներից մեկը վերաբերում էր մաքսատների աշխատանքին. Յուրաքանչյուր անձ կարող է ներկրել ցանկացած ապրանք, պետք է բացառվեն կոռուպցիոն դրսևորումները: Գործարարները այսօր արդեն իսկ փաստում են, ներկրման ժամանակ արգելքներ չեն առաջանում, աշխատողներն էլ կաշառքի չեն սպասում: Խնդիրները, սակայն, սրանով չեն վերջանում: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այսօր քննարկվել են բիզնես ոլորտին և հետհեղափոխական Հայաստանի տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Որքան դանդաղ, այնքան լավ: Հեղափոխությունից հետո Հայաստանում մաքսատան աշխատողները այս սկզբունքով են աշխատում՝ փաստում են բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում հավաքված գործարարները: Օրենքով սահամանված ժամանակը մաքսատան աշխատողները, իհարկե, չեն խախտում, կաշառք էլ չեն վերցնում, փաստաթղթային ձևակերպումները, սակայն, ձգձգում են ինչքան կարող են:

«Մաքսային տեսուչները, որոնց հետ ամեն օր շփվում ենք գործի բերումով, ամեն մի ստորակետի համար են պատմություն սարքում: Մի կոռումպացված անձնավորություն է, որը միշտ 20 հազար դրամով էր տալիս տվյալ փաստաթուղթը, առանց նայելու բովանդակությանը, այսօր ասում է օրենքով եմ անում և հնարավորինս ձգձգում պրոցեսը: Ես հիմա Եվրոպա ապրանք պետք է ուղարկեմ, բայց չեմ կարողանում, այդ թղթաբանության պատճառով: Փաստաթղթեր են ուզում, որ առաջ անհրաժեշտ չէր, ժամանակ են ձգձգում»,- բարձրաձայնում է ՀՀ արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը ու ավելացնում, նման իրավիճակի կարելի հանդիպել գրեթե բոլոր ոլորտներում, տարբեր տեսչություններում ու նախարարություններում: Պատճառը, նրա կարծիքով, խորքային է: Հեղափոխությունից հետո փոխվել են ղեկավարները, աշխատողները, սակայն, նույնն են մնացել:

Մարդիկ, որ սովոր չեն աշխատել առանց կողմանկի եկամուտի, այսօր լուռ հրաժարվում են լավ աշխատել՝ առանց հավելավճարի ու այդպիսով վնասում ներկայիս ղեկավարությանը:

Պահածոյագործների և հյութարտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը նույնպես բյուրոկրատական քաշքշուքի հետ ամեն օր է բախվում: Այն գործը, որ հնարավոր է անել մեկ օրում առնվազն երեք անգամ երկար է տևում:
«Օրենքի շրջանակում, օրինակ, եթե թղթաբանության համար ունեն երկու օր, մինչև վերջին վայրկյանը գիտակցաբար ձգում են: Այլ կերպ չի էլ կարող լինել, մաքսատան հին կադրերը ուղղակի չեն կարող այլ կերպ աշխատել, նրանք սովոր են թեյավճարի: Մաքսավորը, որ այլևս չի կարողանում կաշառք վերցնել, բացասական էմոցիան արտահայտում է արհեստական խոչընդոտներ ստեղծելով»,- ընդգծում է նա:

Նախկինում ղեկավարության փոփոխությունից հետո մաքսատան աշխատողների առանց հավելավճարի աշխատելը մի քանի օր, երբեմն էլ մի քանի ժամ էր տևում: Այսօր իրավիճակը փոխվել է, ամիսներն անցնում են, իսկ հավելյալ եկամուտները չեն ավելանում…Իսկ գուց՞ե, պետք է բարձրացնել մաքսատան աշխատողների աշխատավարձը, որպեսզի նրանք չսպասեն կողմնակի գումարներին՝ առաջարկում է:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության քննարկման մասնակիցները համաձայն չեն: Աշխատավարձ բարձրացնելով՝ կոռուպցիոն ռիսկերը չեն նվազի՝ ասում են: Լավ աշխատողին կարելի է մոտիվացնել ոչ միայն աշխատավարձի բարձրացմամբ: Աշխատողը պետք է տեսնի նպատակը, որին ձգտում է հասնել, միայն այդ դեպքում ոչինչ չի խնայի հաջողության հասնելու համար:

արդուն, որ կարողանում է զարտուղի ճանապարհով վաստակել հինգ միլիոն դրամ, ինչքան ուզում ես ավել գումար տուր չի բավարարվելու, քանի որ նա իր սպառումը այդ գումարի մեջ է կարգավորել: Հիշենք դատավորների աշխատավարձերի բարձրացումը, որը ոչ մի արդյունքի չբերեց ու ունեցանք բյուջեի վրա հավելյալ բեռ»,- ասում ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն ու աշխարհում ընդունված լուծման տարբերակները նշում:

«Աշխարհում երկու լուծում են գտել: Առաջին ձևն օգտագործվեց Վրաստանում, երբ աշխատանքից ազատեցին մաքսայինի բոլոր աշխատողներին ու բերեցին նոր, երիտասարդ կադրեր, որոնք սովոր չէին կոռուպցիայի: Բայց մեր պարագայում այս հեղափոխական մեթոդը արկածախնդրություն կլինի, որովհետև մենք չունենք պահեստային ֆոնդեր: Երկրորդը էվոլյուցիոն տարբերակն է. Խնդիրները հարթվում են ժամանակի ընթացքում: Որպես լուծում կարող եմ առաջարկել ֆրագմենտալ մոտեցումը, մի տեսչական մարմնում, փոքր հատվածներում անել լիարժեք փոփոխություններ, հասկանալ ինչի է դա բերում, հետո նոր շարժվել առաջ»:

Քննարկումն ամփոփում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նոր Հայաստանին, նոր կադրեր են անհրաժեշտ: Նախարարություններում աշխատող միջին և ավագ սերնդին պետք է փոխարինելու գան նոր մտածելակերպ ու ուրիշ արժեքներ ունեցող երիտասարդները: Նոր կարդերի ուսուցումը պետք է սկսել այսօրվանից, համբերատար սպասել, որ դաշտը աստիճանաբար մաքրվի: