Լուսանկարներ այն քաղաքից, որն այլևս գոյություն չունի․ Հին Երևանի բացառիկ լուսանկարները (ֆոտոշարք)
Երևանն արդեն 2800 տարեկան է։ Ի՞նչ խոսք՝ հպարտանալ կարելի է։ Սակայն թե ինչպես պիտի բացատրենք մեր քաղաք ժամանած զբոսաշրջիկներին, թե ինչո՞ւ Երևանում չկա գեթ 1 հատ 1800-ականների շենք՝ ինքներս չգիտենք։
Երևի թե ասենք ճիշտն այն մասին, որ քանդել ենք մենք։ Բավական է թերթել այն մի քանի լուսանկարը, որ պահպանվել ու մեզ են հասել մի շարք մարդկանց կողմից, պարզ է դառնում, որ ժամանակին մենք ունեինք գեղեցիկ ու պատմական մայրաքաղաք։
Իսկ հիմա՞։ Հիմա պետք է լուռ քայլենք ու համակերպվենք այն իրականության հետ, որ մենք ինքներս քանդեցինք 2800 տարի առաջ կառուցված մի քաղաք։
Լուսանկարները՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից։
Տան բակ, 1930-ական թվականներ,
լուսանկարիչ` Ն. Սիրաբաշյան
Նիկոլաևյան (Սբ. Աննա) եկեղեցին և նրա շրջակայքը, 1920-ական թվականներ, լուսանկարիչ` Հ. Թարվերդյան
Տեսարան Ամիրյան փողոցից, 1930-ական թվականներ,
լուսանկարիչ` Ս. Վարդանյան
Տեսարան Աստաֆյան փողոցից, 1917 թվական,
լուսանկարիչ` Հ. Թարվերդյան
Ձորագյուղ (Հրազդանի կիրճ), 20-րդ դարասկիզբ,
լուսանկարիչ` Փեշտմալջյանց
Նահանգային վարչության գրասենյակը, Հայաստանի առաջին հանրապետության կառավարության նստավայրը