Օսկարակիր դերասանուհին ֆիլմում խաղացել է 80-ամյա ծերունու դեր
Բրիտանացի հայտնի օսկարակիր դերասանուհի Թիլդա Սվինթոնը խոստովանել է, որ Suspiriya ֆիլմում ինքն է խաղացել 80-ամյա ծերունու դերը, այնինչ ֆիլմում դերակատարի դիմաց նշված է եղել մտացածին անուն՝ Լուց Էբերսդորֆ: Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru կայքից։
Դերասանուհին ոչ միայն պատմություն է հորինել ծերունու դերակատարի մասին, այլև նրա անվամբ կեղծ էջ է բացել հայտնի IMDb կայքում:
Ֆիլմը 1976 թվականին հայտնի իտալացի սարսափ ռեժիսոր Դարիո Արջենտոյի նկարահանած համանուն ֆիլմի նոր տարբերակն է: Այն մեծ էկրան կբարձրանա նոյեմբերին: