ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Ստամբուլում անհետացած լրագրողի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պահանջել է բացահայտել, թե ինչ է պատահել ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիին, ով անհետացել էր այն պահից, երբ այցելել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն:
Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան լրատվական պարբերականներից։
Գուտերեշը մտավախություն է հայտնել, որ նման դեպքերը հետագայում կարող են կրկնվել:
Նա մասնավորապես նշել է․ «Մենք պետք է իմանանք, թե իրականում ինչ է կատարվել և ովքեր են այս ամենի հետևում կանգնած»,- ասել է նա: