Վիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. ՎրթանեսյանՏավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ ՓաշինյանՍահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը«Այ սամազվանեց թագավոր». Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա (տեսանյութ)ԵՄ-ն կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմՏավուշում նույն անձը 2 անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Արամ Վարդևանյան«Ըստ ամենայնի՝ Փաշինյանը վաղը իր ուղերձով «կընդառաջի» Էրդողանի «առաջարկին»». Հակոբ Բադալյան
Սահմանազատում կոչվածին չմասնակցեք, տղե՛րք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին, ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու․ գեոդեզիստը դիմել է իր գործընկերներին
Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. ՄարտիրոսյանԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՎերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. թյուրքագետՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊիտի Արցախ վերադարձ լինի, որ Մայր Հայաստանը փրկվի, որ խաղաղություն ունենալու հնարավորություն լինի… Արցախի ԱԺ պատգամավոր Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք, խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք, մենք չենք ուզում իրենց հետ ապրենք․ ճանապարհ փակած քաղաքացիներԻ գիտություն կեղծ լուրեր տարածողներին` Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում. ՀՀԿ ԵԿ ղեկավարը` տելեգրամյան ալիքներում տարածված ապատեղեկատվության մասին Ուկրաինայի իշխանությունները պետք է մոռանան 1991 թվականի սահմաններին հասնելու անիրատեսական նպատակը.The New York Times Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունըՄահացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՊապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն հարցերըԱլիևը Զելենսկուն հրավիրել է ԲաքուԱյս պրոցեսը սկսվել է 2018-ին․ սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ փորձագետ (տեսանյութ)Ոստիկաններ, էս ժողովրդին հանկարծ մոտիկ չգաք, մեկի մատը փուշ մտավ, պատասխան դուք եք տալու. Դանիելյան (տեսանյութ)Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է․ քաղաքացիները փակել են ճանապարհը․ ՈւՂԻՂ«Էդ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանո՞ւմ եք ձեր արածով»․ Տիգրան Աբրահամյանը՝ դրվագ է ներկայարել ծիծաղող ոստիկանների մասնակցությամբԿաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ
Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, նրանցից մեկի գլուխն արյան մեջ է (տեսանյութ)Նոր նշանակում՝ Արգիշտի Քյարամյանի հրամանովՆոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարությունՀյուսիսային Կորեան առաջին անգամ միջուկային զորավարժություն է իրականացրելԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետԱլեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերովԿիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ․ հայտնի է պատճառըԾիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մահացու հիվանդություն ունի. Новая газета ЕвропаՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան (տեսանյութ)Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն ՊետրոսյանԱյս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը․ Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՏավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»

Ինչպե՞ս է սրտի ստենտավորումը կյանքեր փրկում. մեկնաբանում է «Քանկոր» ԲԿ-ի մասնագետը

Սրտի կորոնար անոթների ստենտավորումը միջամտություն է, որը պրոֆեսիոնալ ինտերվենցիոնալ սրտաբանին հնարավորություն է տալիս 40-50 րոպեում կայունացնել նախաինֆարկտային կամ ինֆարկտային վիճակում գտնվող մարդու վիճակը, նրան երկրորդ կյանք պարգևել: «Քանկոր» սիրտ-անոթային մասնագիտացված կենտրոնում այս միջամտությունըը ամենահաճախ կիրառվողներից է: Ամեն օր գործ են ունենում սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մեծաթիվ մարդկանց հետ, ովքեր իրենց առողջությունը ցանկանում են վստահել իրենց գործի գիտակ մասնագետներին:

Կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը ինտերվենցիոնալ սրտաբանության հիմնադիրն է ՀՀ-ում, իր լավագույն աշակերտներից շատերն այսօր էլ իր հետ և իր կողքին աշխատում են «Քանկոր» կենտրոնում՝ կատարելով սրտաբանական բոլոր տեսակի խնդիրների լիարժեք ախտորոշում և բուժում, ստենտավորում և շունտավորում: Կենտրոնն աշխատում է 24 ժամ շարունակ: Բարդ դեպքերի հետ աշխատելուց չխուսափելն ու ապրելիության բարձր ցուցանիշների ապահովումը Քանկոր բժշկական կենտրոնի աշխատանքի կարևոր ձեռքբերումներն են:

«Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականի զրույցը՝ «Քանկոր» կլինիկայի Ինտերվենցիոնալ Սրտաբանության բաժանմունքի վարիչ Ալբերտ Զոհրաբյանի հետ:

-Պարոն Զոհրաբյան, ո՞ր դեպքերում է անհրաժեշտ լինում միջամտություններ կատարել սրտի վրա:

Աթերոսկլերոզ հիվանդության պատճառով սրտամկանը սնուցող կորոնար պսակաձև անոթները սկսում են խցանվել, նեղանալ, սիրտը դադարում է ստանալ համապատասխան քանակությամբ թթվածին, առաջանում է իշեմիա, խանգարվում է սրտի նորմալ արյունամատակարարումը, ինֆարկտի զարգացման վտանգ է առաջանում: Ինֆարկտն աշխարհում և ոչ մի բժիշկ չի կարող բուժել, բայց կարելի է գոնե կանխել և հետևանքները նվազագույնի հասցնել: Եթե հիվանդի մոտ կա կորոնար անոթների մոտ 80% կամ ավել նեղացումներ, ապա անպայման պետք է կատարվի կամ բաց վիրահատություն կամ ստենտավորում, որպեսզի վերականգնենք արյան հոսքի բնականոն մատակարարումը դեպի սրտամկան: Մինչև 80% նեղացումների դեպքում, եթե հիվանդը չունի գանգատներ՝ ցավ, հևոց, շնչարգելություն, իրականանում ենք դեղորայքային բուժում ու պահում հսկողության տակ:

-Ստենտավորում արվի հիվանդին, թե՞ բաց վիրահատություն․ ի՞նչ սկզբունքով է այս հարցը որոշվում։

-Հարցի պատասխանը ստանալու համար նախ իրականացնում ենք կորոնար անոթների համակողմանի հետազոտություն՝ կորոնարոգրաֆիա: Սա հետազոտություն է, որը մեզ հնարավորություն է տալիս պարզել, թե ինչ աստիճանի են ախտահարված սրտի կորոնար անոթները: Եթե հաստատվում է անոթների ախտահարման վտանգավոր շեմը ու որոշում ենք, որ պետք է միջամտություն արվի, հաշվի ենք առնում կոնկրետ դեպքի պարագայում ստենտավորման և բաց վիրահատության իրականացման ցուցումներն ու հակացուցումները: Անհրաժեշտության դեպքում կոնսիլիում ենք հրավիրում տարբեր նեղ մասնագետների մասնակցությամբ: Թիմային աշխատանքն ու տարբեր բաժանմունքների միջև սերտ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս առավելագույն ճիշտ տարբերակը ընտրել պացիենտի համար: Ստենտավորումն, որպես միջամտություն, արագ է, պրակտիկ և լավ արդյունքներ է գրեթե միշտ տալիս: Ես այն անվանում եմ շնորհակալ միջամտություն: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ հիվանդը գալիս է սուր ինֆարկտով, ծայրահեղ ծանր իրավիճակում: Կատարելով ստենտավորում՝ հիվանդը 40-50 րոպե հետո ծայրահեղ ծանր վիճակից դուրս է գալիս, իրեն անհամեմատ լավ է զգում: Եթե ստենտավորում ցուցված չէ հիվանդին, կատարում ենք բաց վիրահատություն՝ շունտավորում: Կան հստակ դեպքեր, որոնց պարագայում կատարվում է հենց այս վիրահատությունը: Օրինակ՝ եթե հիվանդի մոտ ախտահարումները շատ են լինում, այսինքն՝ բազմանոթային ախտահարումներ են և դրանց տեղակայումը տեխնիկապես թույլ չի տալիս ստենտավորում: Հստակ բաց վիրահատություն է ցուցված նաև ցողունային հիվանդությունների դեպքում. ստենտավորումն այս պարագայում ռիսկային է, որովհետև դեպի կորոնար անոթներ արյան հոսքը մենք ժամանակավորապես դադարեցնում ենք, ինչը կյանքի համար վտանգ է ստեղծում:

Լինում են դեպքեր, որ երկու տարբերակն էլ հավասարաչափ ցուցված են լինում, այդ պարագայում հիվանդն ու նրա հարազատներն իրենք են որոշում՝ որ՞ն անել։
Ստենտավորումն ի՞նչպես է արվում ու ինչ ստենտներ եք կիրառում Ձեր աշխատանքում
Ստենտն իրենից ներկայացնում է մի համաձուլվածք, որը շատ նուրբ է և ունի միջինում 2-4 միլիմետր տրամաչափ, երկարությունն էլ՝ 15-48: Այդ համաձուլվածքը հագցված է հատուկ բալոնի վրա, առաձգական է և ճնշման տակ նեղացած հատվածում այն բացվում է՝ ապահովելով սրտի նորմալ արյունամատակարարումը:

Տարեցտարի ստենտների որակը կատարելագործվում է. միջազգային առաջատար ընկերություններն առաջարկում են շատ բարձր որակի ստենտներ: Քանկոր ԲԿ-ում մենք բացառապես օգտագործում ենք եվրոպական, ամերիկյան և ճապոնական արտադրության են բարձրորակ դեղապատ ստենտներ: Դեղապատ ստենտները շատ էֆեկտիվ են. դրանց վրա հատուկ դեղ կա, որը բուժում է անոթի ներսի պատը՝ ինտիման ու անոթի վերանեղացման հավանականությունը նվազում է: Որակյալ ստենտների կիրառումը հիվանդի կյանքի որակը անհամեմատ լավացնում ենք, մեր կատարած աշխատանքն էլ՝ լավ արդյունքներ է տալիս:

-Քանի՞ ստենտ է թույլատրվում տեղադրել մարդու օրգանիզմում:

Իմ բժշկական պրակտիկայում ես տեսել եմ մինչև 12 ստենտ: Կորոնարոգրաֆիայի արդյունքում մենք կարելի է ասել նախօրոք 90%-ով իմանում ենք քանի՞ ստենտ պետք է տեղադրենք միջամտության ժամանակ: Երբեմն լինում են իրավիճակներ, երբ հավելյալ ստենտի կարիք է առաջանում, օրինակ՝ երբ նեղացումը ամբողջովին չես կարողանում ծածկել։ Մեկ էտապով ցանկալի է 4-5 ստենտ ավել չտեղադրել:
Ձեզ հաճախ տալիս են այն հարցը, թե բժիշկ ինչքա՞ն կյանք ունեմ ես ստենտավորումից հետո:

Ոչ միայն ինձ, այլ բոլոր բժիշկներին ամենահաճախ տրվող հարցը հենց դա է: Պատասխանը մեկն է՝ ստենտը ամբողջ կյանքի համար է: Մյուս կարևոր հարցն այն է, թե օրգանիզմն անհատապես ինչպե՞ս է ընդունում ստենտը: Սուր ինֆարկտների ժամանակ, ստենտավորելով մարդուն, մենք անվտանգ վիճակ ենք ստեղծում նրա համար: Շատ քիչ դեպքեր են լինում, որ օրգանիզմն անհատապես չի ընդունում ստենտը: Ապրելակերպն էլ կապ ունի հիվանդի համար.կան շատ պարտաճանաչ հիվանդներ, որոնք հետևում են քո բոլոր ցուցումներին: Սակայն նույնիսկ այդ իրավիճակում կա ստենտի վերանեղացման հավանականություն:

-Որո՞նք են Ձեր պացիենտի հետ Ձեր աշխատանքի սկզբունքները:

- Պացիենտը կոնկրետ բժշկի հիվանդը չէ: Բուժման ողջ պրոցեսում մի ամբողջ թիմ է կանգնած նրա թիկունքում:Երբ մարդը գալիս է մեզ մոտ, նա պետք է ստանա իր սրտի հիվանդությունների հետ կապված բոլոր հարցերի պատասխանները, վստահ լինի՝ որ ստանում է առավելագույնս արդյունավետ բուժում ու մշտապես գտնվում է մեր զգոն հսկողության տակ: Հիվանդանոցի ողջ անձնակազմը պատրաստակամ, սրտացավ ու հետևողական է պացիենտի առողջությունը ապահովելու հարցում: Ու վիրահատությունից հետո էլ մենք մշտական կապ ենք պահում պացիենտների հետ, որպեսզի պլանային հետազոտությունների ու հսկողության միջոցով վստահ լինենք՝ մեր կատարած աշխատանքը իր հստակ արդյունքներն է տալիս: