Հայաստանում անարխիա է․ Washington Times
Հայաստանը գտնվում է անարխիայի վիճակում․ դա, ընդհանուր առմամբ, ընկալվում է որպես շրջակա միջավայրի անօրինականություն կամ քաղաքական անկարգություններ՝ պետական իշխանության բացակայության պատճառով։ Այս մասին գրում է Washington Times-ը և հավելում, որ Հայաստանի ինստիտուցիոնալ ապաինտեգրացիայի հետևանքները ծանր են նստում Եվրոպայի և Կովկասի համար։
Հեղինակը հիշեցնում է Ուկրաինայի նարնջագույն և Վրաստանի «Վարդերի հեղափոխությունները», որոնք հիշեցնում են Հայաստանում տեղի ունեցած շարժման ընթացքը։
Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ 2018 թվականի մայիսի 8-ին, երբ կենտրոնացրեց իր 250 հազար կողմնակցին Երևանի կենտրոնում և սպառնաց համազգային գործադուլով, եթե խորհրդարանն իրեն վարչապետ չընտրի։ Նա այդկերպ դարձավ վարչապետ՝ չնայած այն բանին, որ 105 խորհրդարանականից իր խմբակցության անդամները միայն 9 էին։
Սկսած պաշտոնավարման պահից, ինքնաառաջադրված «ժողովրդի թեկնածուն» սկսեց խափանել և քանդել Հայաստանի կառավարական ինստիտուտը։
Պարբերականը գրում է, որ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփեց Հանրապետության հրապարակում։ Եվ, փաստորեն, Հայաստանում փողոցը դարձավ Փաշինյանի նախընտրելի գործիքը՝ օրենքի գերակայության և իր հաշվետվության համար։
Պետական կառավարման, դատական համակարգի մարմիններն ու խորհրդարանը դարձել են նրա թիրախը։
Հեղինակը նկատում է, որ Փաշինյանի կառույցը շուտով կցնցվի ու կփլուզվի իր և իր աջակիցների գլխին։ Ըստ նրա՝ դա կլինի այն պատճառով, որ պետական կառավարումը նա հանձնել է ժողովրդի ձեռքը, ինչը լուրջ նախադրյալ է պետության թուլացման համար։