Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է գեղասահքի Գրան Պրիի հաղթողներին (տեսանյութ)
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Իրինա Ռոդնինայի անվան Երևանի գեղասահքի մարզադպրոց, որտեղ այս օրերին անցկացվում էր գեղասահքի երիտասարդական գրան պրի:
Գեղասահքի նմանօրինակ մեծ միջոցառում Հայաստանում կայանում էր առաջին անգամ, որում իր մեծ ավանդն ունի նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: