Ֆուտբոլ ենք ուզում. մեր ֆուտբոլի պատմության ամենամեծ խայտառակությունը․ Հայաստան 0-1 Ջիբրալթար
Ազգերի լիգայի շրջանակներում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Ջիբրալթարի հավաքականին։
Հերթական դժգույն խաղն ու նորից ավանդական դարձած խայտառակություն։
Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 50-րդ րոպեին, Ջիբրալթարի ընտրանին ստացավ 11 մետրանոցի իրավունք, որն էլ հստակ իրացրեց Չիպոլինան։
Ընդգծենք, որ սա մեր հավաքականի պատմության ամենախայտառակ պարտություններից մեկն էր։
Հայաստան 0-1 Ջիբրալթար․ 50․-11մ Չիպոլինա: