«Անիմաստ է առաջնորդ դարձնել նրան, ով խաղից առաջ 20 անգամ գնում է զուգարան»...... Մարադոնան խիստ քննադատության է ենթարկել Մեսսիին
Երբեմնի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, ով միշտ պաշտպանում էր Լեոնել Մեսսիին, այս անգամ շատ խիստ քննադատության է ենթարկել նրան: Այդ մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից, որոնք հղում են անում արգենտինական կայքերին:
Մարադոնան նշել է, որ պետք է այլևս չաստվածացնեն Մեսիին, քանի որ անիմաստ է առաջնորդ դարձնել մի մարդու, ով խաղից առաջ 20 անգամ գնում է զուգարան:
Մարադոնան նշել է նաև, որ հավաքականում ու թիմում խաղացող մեսսիները լիովին տարբեր են:
Հավելենք նաև, որ Աշխարհի առաջնությունից հետո, մինչ այս պահը, Մեսսին չի խաղացել հավաքականում: