Նոր մանրամասներ «Союз-ФГ» տիեզերակայանի վթարի մասին
«Союз-ФГ» տիեզերակայանի վթարի քննությամբ զբաղվող պետական հանձնաժողովն անցել է աշխատանքի, վերջնական եզրակացությունը կհայտարարվի հոկտեմբերի 20-ին:
Ղազախստանում հայտնաբերված հրթիռի կտորները կարող են օգնել, որպեսզի լույս սփռվի տեղի ունեցածի վրա: Միայն վթարի հանգամանքները պարզելուց հետո համապատասխան միջոցառումներ կկիրառվեն:
Հիշեցնենք, որ ժամանակակից ռուսական տիեզերագնացության պատմության մեջ առաջին անգամ «Союз-ФГ» հրթիռը չի կարողացել տիեզերանավը տանել տիեզերակայան: