Ռուսաստանում դատել են կանանց բռնաբարած ու սպանած մոլագարին
Ռուսական դատարանը վերջակետ է դրել Սվերդլովի շրջանում կանանց ու աղջիկներին բռնաբարած ու սպանած սեռական մոլագարի պատմությանը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ալեքսեյ Ֆալկինը մեղավոր է ճանաչվել երեք կնոջ բռնաբարության ու սպանության և ևս մեկ կնոջ սպանության փորձի մեջ: Սվերդլովի շրջանի դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման:
Սկսած 2004 թվականից՝ Ֆալկինը պարբերաբար հարձակվել է կանանց վրա, ծեծել ու բռնաբարել: Նրա մասին հայտնի է միայն, որ նա ամուսնացած է, ունի երկու երեխա, նախկինում աշխատել է փրկարար ծառայությունում: