Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան
Դատապարտյալների համաներման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ այն լինելու է ամենածավալուն համաներումը:
«Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ, քննարկումները փակ են»,- ասաց Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին կառավարության նիստում գործադիրն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին: