Թիերի Անրին նշանակվեց «Մոնակո»-ի գլխավոր մարզիչ
«Մոնակո» ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին: Այդ մասին տեղեկանում ենք ֆրանսիական սպորտային պարբերականներից, ինչպես նաև ֆրանսիական «Մոնակո» ակումբի թվիթերյան միկրոբլոգից:
Ընդգծենք, որ Անրին համարվում է «Մոնակո»-ի սան:
Հավելենք նաև, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում «Մոնակո»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի տասնութերորդ հորիզոնականը:
Նշենք, որ ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստն իր մարզչական կարիերայում առաջին անգամն է զբաղեցնում գլխավոր մարզիչի պաշտոնը: