Թուրքիայում որոշել են, թե ինչպես կպատժեն ամերիկացի քահանային
Թուրքիայում ավարտվել է ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի գործի քննությունը, ով մեղադրվում էր պետական հեղաշրջում պլանավորելու մեջ: Այդ մասին տեղեկացնում ենք թուրքական լրատվական պարբերականներից:
Դատարանը որոշել է Բրանսոնի տնային կալանքը փոխարինել երեք տարվա ազատազրկման, սակայն նա չի ազատազրկվի, քանի որ երկար ժամանակ է՝ կալանքի տակ է: Դատավարության ընթացքում վկաները ևս մեկ անգամ ցուցմունք են տվել, որն էլ ազդել է դատարանի որոշման վրա:
Հիշեցնենք, որ դատախազը քահանայի համար տասը տարի ազատազրկում է պահանջել: Ինքը՝ Բրենսոնը, իր մեղքն այդպես էլ չի ընդունել: