«Լավ կլիներ ֆրանկոֆոնդ սկսեիր մեկ րոպե լռությամբ՝ ազգի հերոս Արայիկ Խանդոյանն է մահացել... ներքնաշորերդ զգույշ հագիր»
«Սասնա Ծռերի» համակիր Ստելլա Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ջասթինի ներքնաշորերը հագնելուց առաջ, լավ կլիներ ֆրանկոֆոնդ սկսեիր մեկ րոպե լռությամբ՝ ԱԶԳԻ ՀԵՐՈՍ ԱՐԱՅԻԿ ԽԱՆԴՈՅԱՆՆ Է մահացել: Այդպես ՔՈ ՌԵՅՏԻՆԳԸ կպայթեցնեյիր աշխարհի մակարդակով, Նոբելյան մրցանակդ կապահովեիր, բայց դե ԳՐԱՆՏԱԿԵՐ շրջապատդ գլխի չընկավ այդքանը: Ներքնաշորերդ հագնելիս չեմ էլ կասկածում, որ բոլոր լրատվականներն ու ուղիղ եթերները կլիներ, գեթ մի լուսաբանող չկար երեկ ԱՐԱՅԻԿ ԽԱՆԴՈՅԱՆԻ հոգեհանգստին: Օպերայի տնօրինությունը ՄԵՐԺՈՒՄ Է հոգեհանգստի արարողությունը, դու լուռ ես: Ներքնաշորերդ զգույշ հագիր: ՔՈ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ մեկ ժամով անգամ թույլ չեն տալիս մարտական ընկերների մասնակցությունը ԱՐԱՅԻԿ ԽԱՆԴՈՅԱՆԻ հոգեհանգստին: Ներքնաշորերդ զգույշ հագիր, նայիր այսօր ոտքերիդ՝ ՀՐԵՇԱՑՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ ԱՆՆԿԱՏ Է լինում: Գիտեմ, որ նամակս կկորի քո բազմամիլիոն լայքերի մեջ, բայց ԱՐԱՅԻԿ ԽԱՆԴՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ԵՐԲԵՔ ԵՎ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ՆՍԵՄԱՑՆԻ»: