Ամուսնացել է Մեծ Բրիտանիայի արքայադուստրը
Մեծ Բրիտանիայի արքայադուստր Եվգենիան ամուսնացել է իր ընտրյալ Ջեք Բրուքսբենկի հետ Սուրբ Գեորգի տաճարում: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Հրավիրված 850 հյուրերի թվում են եղել արքայական ընտանիքը և այլ հայտնիներ:
Նորապսակները կառքով շրջել են, այնուհետև մեկնել Էլիզաբեթ 2-րդի մոտ, ով նրանց պատվին ընթրիք է մատուցել: