Խաբիբ Նուրմագոմեդովը կհեռանա՞ մեծ սպորտից
Արդեն մի քանի օր է անցել Մակգրեգոր-Խաբիբ սկանդալային մենամարտից, սակայն այս պայքարը դեռ շարունակվում է արդեն ռինգի սահմաններից դուրս։ Մենամարտից հետո մեծ ծեծկռտուք է եղել, որին մասնակցել են երկու կողմերը։
Ինչպես տեղեկանում ենք ռուսական սպորտային պարբերականներից, Խաբիբը հայտարարել է, որ եթե ծեծկռտուքի համար մենամարտից հեռացնեն իր թիմակցին, ապա նա կհեռանա սպորտից։
Հավելենք, որ Խաբիբը նաև չի ցանկանում վերցնել իր հոնորարը։