Առևանգել են Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատերին
Տանզանիայում առևանգել են 43-ամյա միլիարդատեր ին։ Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան պարբերականներից։
43-ամյա տղամարդը, ում կարողությունը 1,3 միլիարդ դոլար է, համարվում է Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատերը։
Տղամարդուն առևանգել են մարզասրահ գնալու ճանապարհին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան նստեցրել են մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ։ Նշվում է նաև, որ առևանգողները եղել են սպիտակամորթներ։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։