Դավիթ Սանասարյանը Մարալիկ է մեկնում. նա խնդրում է հանդուրժող լինել բոլորի նկատմամբ (տեսանյութ)
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է, որ մեկնում է Մարալիկ:
Հիշեցնենք, որ այստեղ տևական ժամանակ է իրավիճակը թեժ է՝ բողոքի ակցիաներ են իրականացվում ընդդեմ և հանուն գործող գյուղապետի:
Սանասարյանը եթերում կոչ արեց մարալիկնցինեին, որ երբ որևէ մեկը գալիս է Մարալիկ՝ կլինեն ադեկվատ, թե անադեկվատ, ագրեսիա չցուցաբերեն:
«Թող գան, նկարեն, գնան, իրենց անելիքն անեն, ազատ Հայաստանում անգամ անադեկվատները խոսելու իրավունք ունեն, խնդրում եմ հանդուրժող լինեք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մի խումբ մարալիկցիներ երեկ հարձակվել են «ԱդեկվաԴ» հաղորդաշարի նկարահանող խմբի վրա, իսկ վերջում հենց հաղորդման հեղինակներն են հրավիրվել ոստիկանություն: