Սելենա Գոմեսը հոգեբուժարանում է
Սելենա Գոմեսը հայտնվել է հոգեբուժական կլինիկայում։ Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան պարբերականներից։
Ամերիկյան փոփ աստղ Սելենա Գոմեսի կյանքում դժվար ժամանակներ են: Նրա տարած վիրահատությունից հետո աղջկա մոտ առողջական վիճակը վատացել է արյան մեջ լեյկոցիտների քիչ քանակի պատճառով:
Օրերս 26-ամյա երգչուհին գնացել է Լոս-Անջելեսի բժշկական կենտրոններից մեկը՝ օգնություն ստանալու նպատակով: Հետազոտությունների միջոցով պարզ է դարձել, որ Սելենայի մոտ էմոցիոնալ ընկճախտ կա: Նա ներկա պահին բուժվում է: