«Մայքլ» փոթորիկի հետևանքով կա 2 զոհ․ նրանցից մեկը 11-ամյա երեխա է
ԱՄՆ-ում մոլեգնած «Մայքլ» փոթորիկի հետևանքով մահացածների թիվը հասել է երկուսի: Ավելի վաղ տեղեկություն կար միայն մեկ մահացածի մասին:
Գեդսդենի շրջանի ոստիկանապետի հայտարարությամբ, տուժածներից առաջինը մահացել է այն բանից հետո, երբ փոթորիկի պատճառով արմատահան եղած ծառը շուռ է եկել նրա տան վրա և փակել ելքը:
Փրկարարները չեն կարողացել օգնություն հասցնել քաղաքացուն փակ ճանապարհների պատճառով: Արտակարգ իրավիճակների վերացման կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ երկրորդ մահացողը 11-ամյա երեխա է, ում մահվան հանգամանքները դեռ ամբողջությամբ պարզ չեն:
«Մայքլ» փոթորիկի ուժգնությունը հասնում էր 250 կմ/ժ-ի, պատճառված նյութական վնասները գնահատվում են մի քանի միլիարդ դոլար: