Վանաձորում հրկիզել են ավտոմեքենա, հնչել են կրակոցներ. 3 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում:
Քաղաքի եկեղեցու հարևանությամբ գործող ՆԱՎ ռեստորանային համալիրի մոտից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքերն ու վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի վեջնամասում ոստիկանները հայտնաբերել են նաև վազ 2107 մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջովին այրված:
Կան տեղեկություններ, որ հրկիզված ավտոմեքենան կապ ունի կրակոցների հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: