«Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը». 40-ից ավելի կրակոցի հետևանքով շուն է վիրավորվել (ֆոտո)
Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Արցախի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անպատասխան կրակ.....
Հզորներ կրկնակի զգոն եղեք:
Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը…
Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից, և կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած շան ուղղությամբ»: